Մարտի 1-ը Սարգսյանն ու Քոչարյանն են իրականացրել՝ Տեր-Պետրոսյանի հովանավորչությամբ. Զարուհի Փոստանջյան

Մարտի 1-ը Սարգսյանն ու Քոչարյանն են իրականացրել՝ Տեր-Պետրոսյանի հովանավորչությամբ. Զարուհի Փոստանջյան
2008-ի ողբերգական իրադարձությունների՝ Մարտի 1-ի կապակցությամբ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ԱԱԾ-ի շենքի դիմաց է։ Նրանք տեղում են իրենց հայտնի «Դժոխքի երաժշտություն Հայաստանում» ցուցապաստառով, «Սասնա ծռեր» խմբի անդամների, 10 տարի առաջ Մարտի 1-ին զոհված 10 անձանց լուսանկարներից կազմված պաստառներով։



Կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բարձրախոսով ելույթ ունեցավ՝ դիմելով ԱԱԾ աշխատակիցներին։ Նա նշեց՝ Մարտի 1-ի իրադարձություննների հեղինակները Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են. «Մարտի 1-ի մեղավորները Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան զույգն է, ինչպես նաեւ նրանց հովանավոր Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ձեր միջոցով է դա իրականացվել»։



Զարուհի Փոստանջյանը նաեւ ԱԱԾ-ին մեղադրեց դավաճանության մեջ՝ նշելով, որ նրանք իմացել են ապրիլյան պատերազմի մասին եւ ոչինչ չեն ձեռնարկել։ Փոստանջյանի խոսքով՝ իրենց կողմից նախաձեռնած ընդվզմանը պետք է բոլորը մասնակցեն, քանի որ այլ կերպ հնարավոր չէ երկիրը կառուցել։



Մանրամասները՝ տեսանյութում։