А319 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կրասնոյարսկում

А319 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կրասնոյարսկում
«Уральские авиалинии» ավիաընկերությանը պատկանող Airbus A319ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում: Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը: Նշենք, որ ինքնաթիռն իրականացրել է Չիտա-Մոսկվա թռիչքը: Հարկադիր վայրէջքի պատճառը եղել է տեխնիկական:



Ուղեւորները տեղափոխվել են պահեստային ուղեգիծ` այլ շարժակազմով թռիչքը շարունակելու համար: Հայտնի է դարձել նաեւ, որ տեխնիկական խնդիրը կապված է եղել ինքնաթիռի շարժիչում ի հայտ եկած տեխնիկական անսարքության հետ: Ինքնաթիռում եղել է 77 ուղեւոր, որոնք այսօր արդեն կեսօրին կշարունակեն իրենց թռիչքը: