Երվանդ Քոչար 16 հասցեում ծառեր են հատվել, շինարարություն սկսել. ահազանգ

Երվանդ Քոչար 16 հասցեում ծառեր են հատվել, շինարարություն սկսել. ահազանգ

Այսօր Երվանդ Քոչար 17 շենքի բնակիչներն իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում: Բնակիչների խոսքով` 2020 թվականին շենքի հարակից տարածքը վաճառվել է ինչ-որ մի անհայտ անձի, որն իր հերթին որոշել է տարածքում շինարարական աշխատանքներ սկսկել, ինչի արդյունքում հատվել են բակի ծառերը: Երվանդ Քոչար 17 շենքի բնակիչ Ալլա Հովհաննիսյանը «Հրապարակին» պատմեց, որ տարածքը վաճառվել է 2020 թվականին` այս իշխանությունների թեթև ձեռքով:

Բնակչի պնդմամբ` տարածքը, որտեղ շինարարական աշխատանքներ են սկսել, ամբողջությամբ փակում է իրենց շենքի ճանապարհն ու լուսավորությունը. «Դիմել եմ քաղաքապետարան, դիմել եմ իշխանական մարմիններին, դիմել եմ «Հայկական ժամանակի» խմբագրություն, «Ազատություն» ռադիոկայան, սակայն ոչ մի արձագանք, հատվել են շենքի ծառերը»,- ասում է Ալլա Հովհաննիսյանը:

Շենքի մյուս բնակիչներից էլ մեզ ցույց տվեցին շինթույլտվության պատճենը, որտեղ նշված էր, որ տարածքը պատկանում է ոմն Աստղիկ Սարգսյանին: Այսպիսով նախկին իշխանություններին քաղաքը մաս-մաս վաճառելու մեջ մեղադրող նախկին ըննդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի անում է այն, ինչի համար քննադատում էր նախկին իշխանություններին:

Մանրամասն՝ տեսանյութում