Կամիլն ուշքի է եկել, Մհեր Արմենիային հրավիրում է սուրճի

Կամիլն ուշքի է եկել, Մհեր Արմենիային հրավիրում է սուրճի
«Դեպի Եվրատեսիլ» մրցույթն արդեն անցյալում է։ Հաղթողի անունն էլ հայտնի է։ Սևակ Խանաղյանը մայիսին Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2018» մրցույթին, որը կկայանա Լիսաբոնում։



Իսկ մրցույթի մյուս մասնակիցները սոցցանցերի իրենց էջերում ակտիվորեն շնորհակալական գրառումներ են կատարում։ Սակայն մրցույթի հիմնական ֆավորիտներից Կամիլ Շոուն պարտությունից հետո կարծես «անհետացել» էր սոցցանցերից։



Այսօր արդեն նա կոտրում է լռությունը՝ հրապարակելով տեսանյութ, որը մակագրել է․ «Էրեխեեեք, ես ուշաթափվեցի, բայց հիմա լավ եմ, բժիշկների հսկողության տակ եմ։ Կարողա՞ իմանաք Մգեր Արմենիան ոնցա՞, ապրումա՞ forever՜՜՜։ @mgerarmenia կարողա գաս կոֆե խմենք»։