Սահակաշվիլու կողմնակիցների հետ բախումներում 13 ոստիկան է տուժել

Ավելի ուշ ճշտվել է, որ տուժած ոստիկանների թիվը 13 է:
«Ոստիկաններից մի քանիսը տարբեր կոտրվածքներ են ստացել, ձերբակալվել է 9 իրավախախտ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Շկիրյակը:
Նրա խոսքով` ցուցարարները պայթուցիկներ, դյուրավառ հեղուկով շշեր, մետաղյա առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, փորձել են անվադողեր վառել Ռադայի մոտ:
Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցած ընդհարման հանգամանքները:
Կարծիքներ