Մակրոնը կորցնում է ժողովրդականությունը

Մակրոնը կորցնում է ժողովրդականությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ռեյտինգը նվազել է մինչև 43 տոկոս: Դա նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո նրա ամենացածր ցուցանիշն է: Նշվում է, որ վերջին մեկ ամսում Մակրոնի ժողովրդականության ցուցիչը իջել է 6 կետով, իսկ դեկտեմբերից սկսած` երկրի առաջնորդը կորցրել է 11 կետ:



Ֆրանսիացիների շրջանում վերջին հարցումը Express-ի պատվերով կատարել է Odoxa ընկերությունը: Հարցման մասնակիցներին տրվել է հետևյալ հարցը` արդյոք նրանք Մակրոնին համարո՞ւմ են Հանրապետության լավ նախագահ:



Ժողովրդականության անկման ցուցանիշով նախագահ Մակրոնին չի զիջում նաև վարչապետ Էդուար Ֆիլիպը: Նա վերջին մեկ ամսում կորցրել է 7 կետ և նույնպես արձանագրել 43 տոկոսանոց ռեյտինգ:



Հարցումն անցկացվել է փետրվարի 21-22-ը, որին մասնակցել է 18 տարեկանից բարձր 973 քաղաքացի: Ըստ հարցումն անցկացրած կազմակերպության` հավանական սխալը կարող կազմել 1.4-3.1 կետ: