Երբ կսկսի գործել թուրքական ատոմակայանի առաջին ռեակտորը 

Երբ կսկսի գործել թուրքական ատոմակայանի առաջին ռեակտորը 

Թուրքիայի Էներգետիկայի նախարարությունը տեղեկացրել է, որ «Աքույու» ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկը կսկսի գործել արդեն հաջորդ տարի։ Բոլոր 4 էներգաբլոկները կսկսեն շահագործվել 2028 թվականին։ Համաձայն նախագծի, «Աքույուն» ծածկելու է Թուրքիայի էներգետիկ պահանջարկի 10 տոկոսը։ Այս մասին հայտնում է Aksam  պարբերականը։

Թուրքական կողմը նշում է, որ միջուկային էներգիայի օգտագործումը կնպաստի, որպեսզի տարեկան 30 միլիոն տոննա ածխաթթու գազ ավելի քիչ արտանետվի մթնոլորտ Թուրքիայի կողմից։ Հիշեցնենք, որ «Աքույուն» հանդիսանում է ռուս-թուրքական նախագիծ։ Այն կառուցվում է «Ռոսատոմ» կորպորացիայի կողմից։