Դոնալդ Թրամփին հիմա էլ Առևտրի միջազգային կազմակերպությունը դուր չի գալիս

«ԱՄԿ-ը իսկական աղետ է»,- լրագրողներին ասել է Թրամփը:
Նրա խոսքով ԱՄԿ-ը անում է նույնիսկ անհնարինը, որպեսզի ԱՄՆ-ը չկարողանա իր բիզնեսը վարել: Ըստ Թրամփի՝ այդ կազմակերպության պատճառով ԱՄՆ-ը հսկայական գումարներ է ծախսում հօգուտ Մեքսիկայի և Կանադայի:
Նշվում է, որ նախկինում էլ Դոնալդ Թրամփը հաճախ է քննադատել ԱՄԿ-ին, ինչպես նաև միջազգային այնպիսի համաձայնագրեր, ինչպիսին է Ազատ առևտրի հյուսիսամերիկյան գոտու համաձայնագիրը:
Հայտնի է դարձել, որ Թրամփի ադմինիստրացիան քննարկում է մի շարք առևտրային պայմանագրերից դուրս գալու հնարավորությունը:
Կարծիքներ