Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել իջեցնել Հյուսիսի հետ երկխոսության նշաձողը

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել իջեցնել Հյուսիսի հետ երկխոսության նշաձողը
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ԱՄՆ-ին կոչ է արել իջեցնել Հյուսսային Կորեայի հետ երկխոսության համար սահմանած նշաձողը: Այս մասին նա հայտարարել է ՉԺՀ Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Յանդունի հետ Սեուլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:



«Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ը իջեցնի Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության նշաձողը, իսկ Հյուսիսն իր հերթին պատրաստակամություն հայտնի ներփակվածությունից դուրս գալու»,- նախագահի խոսքերն է մեջբերել «Ռենհապ» գործակալությունը:



Կիրակի Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել` նշելով, որ հյուսիսային հարևանը պատրաստ է երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ: