Քրիստոնեությունը նույնքան հետադիմական կրոն է, որքան մահմեդականությունը

Քրիստոնեությունը նույնքան հետադիմական կրոն է, որքան մահմեդականությունը
Երբ քաղաքակրթական մոդելներից ենք խոսում, որոշ գիտունիկներ մտածում են, որ խոսքը կրոններին է վերաբերվում: Հարգելիներս կրոնը ընդամենը մշակութային դրսևորումներից մեկն է, հետադիմական ու հակագիտական դրսևորումներից մեկը: Մշակութաբանական վերլուծությունների մեջ չխորանալով, անդրադառնամ մեզանում խիստ տարածում գտած մի կարծրատիպի, համաձայն որի քրիստոնեությունը առաջադեմ ու հումանիստական կրոն է, իսկ, օրինակ, իսլամը ծայրահեղականություն ու բռնություն քարոզող կրոն Է, և որ արևմտյան աշխարհի ազատ լինելու հանգամանքը հետևանքն է քրիստոնեական հումանիզմի:



Ասեմ, որ քրիստոնեությունը հումանիզմի հետ ոչ մի կապ չունի. ցանկացած ուսմունք, որը արգելում է մարդուն ազատ մտածել, մարդկայնության հետ չունի և ոչ մի աղերս: Քրիստոնեությունը իսլամից ոչնչով լավը չի: Այն իսլամի նման տոտալիտարիստական ու ծայրահեղական ուսմունք է, այն միջնադարից մեզ որպես ժառանգություն մնացած հիվանդություն է, որը ոչ մի կերպ չի ցանկանում նահանջել: Իսկ արևմտյան հասարակությունների ազատությունը հետևանք է ոչ թէ քրիստոնեության, այլ այդ հասարակությունների կողմից քրիստոնեության նկատմամբ տարած հաղթանակի, որի արդյունքում քրիստոնեությունը զրկվեց մարդկանց կյանքերը տնօրինելու մենաշնորհից և անջատվեց պետությունից, որի հետևանքը եղավ պլյուրալիզմի հաղթանակը:



Դա արևմտյան լիբերալիզմի հաղթանակն էր, որը զարկ տվեց արևմտյան աշխարհի թռիչքաձև զարգացմանն ու առաջընթացին: Հավատացած եղեք, որ եթե հանկարծ քրիստոնեությունը արևմտյան հասարակությունների վրա ունենար այն հզոր ազդեցությունը որը որ ունի մահմեդականությունը իսլամական կոչվող աշխարհի վրա, ապա մահմեդականների ծայրահեղականությունը ուղղակի մանկական թոթովանքի պես անմեղ մի բան կլիներ քրիստոնեական ծայրահեղականություն հետ համեմատած...



Այնպես որ, փառք աստծու, որ քրիստոնեական խավարամտությունը այլևս չունի այն դիրքերը աշխարհի վրա, որը որ ուներ ժամանակին