Աստղագուշակ` փետրվարի 24-ի համար

Աստղագուշակ` փետրվարի 24-ի համար
**Խոյ**. Հեռու մնացեք այն մարդկանցից, որոնք կառաջարկեն ձեզ հեշտ գումար աշխատել: Ավանտյուրային միջոցառումները արդյունքի չեն բերի, չնայած, որ դուք լրիվ այլ հույսեր ունեիք:Օրը կարող է հաճելի  անակնկալներ մատուցել սիրային հարցերում:



**Ցուլ**. Այսօր դուք կլինեք լի  էներգիայով եւ կկարողանաք իրատեսորեն գնահատելով իրադրությունը հասնել որոշակի արդյունքների: Խոստումներին եւ հավաստիացումներին, որոնք այսօր կլսեք, մի հավատացեք: Սիրելի անձնավորության հետ հարաբերությունները կլինեն բավականին դրական: Հնարավոր են նոր եւ խոստումնալից ծանոթություններ:



**Երկվորյակ**. Այսօր դուք գործընկերների եւ ծանոթների օգնության կարիքը կունենաք: Անվարան դիմեք նրանց: Նրանք պատրաստ են կիսելու ձեր ուսերին բեռնված պարտականությունները: Օրը հարմար է նաեւ սիրային հարաբերությունների համար:



**Խեցգետին**. Եթե ինչ որ բան այսօր չեք կարող պայմանավորվել, ապա ավելորդ ջանքեր այդ ուղղությամբ մի գործադրեք: Պարզապես հետաձգեք այդ գործերը, մինչ ավելի հարմար պահը: Այլապես կարող եք հայտնվել կոնֆլիկտների մեջ: Հնարավոր է, որ բախումներ լինեն անձնական կյանքում:



**Առյուծ**. Մասնագիտական գործունեության համար այս օրը բավական բարենպաստ է: Եթե անձնական ոլորտում ունեք խնդիրներ, ապա դիմացինին մեղադրելուց առաջ, նախ պատճառները ինքներդ ձեր մեջ փնտրեցեք: Աշխատեք խուսափել մթնոլորտը էլ ավելի լարելուց:



**Կույս**. Օրը հարմար է բանակցությունների, երկարատեւ ծրագրերի քննարկման եւ հանդիպումների համար: Կարող եք աշխատել տեղեկատվական աղբյուրների հետ, հավաքել անհրաժեշտ ինֆորմացիա հաջորդ քայլերը պլանավորելու համար: Ձեր էմոցիաները պահեք վերահսկողության սահմաններում:



**Կշեռք**. Այսօր զբաղվեցեք ոչ բարդ գործերով, իսկ կարեւորները հետաձգեք, մինչ նոր աշխատանքային  շաբաթվա սկիզբը: Խուսափեք ֆիզիկական, էմոցիոնալ  եւ լուրջ մտավոր ծանրաբեռնվածությունից: Զգույշ եղեք էլեկտրական սարքեր օգտագործելուց:



**Կարիճ**. Անձնական կյանքում եւ ընտանեկան հարաբերություններում օրը աչքի կընկնի լարվածությամբ: Եթե սիրելիի վարքագծում ինչ որ  բան ձեզ դուր չի գալիս,  փորձեք հանգիստ պայմաններում պարզաբանել հարաբերությունները: Ավելորդ լարվածությունը կհանգեցնի բախումների:



**Աղեղնավոր**.  Ոչ մի ցնցում: Օրը կանցնի հանգիստ ու անշտապ: Կա գայթակղություն, որ ինքներդ ձեզ կստեղծեք խնդիրներ: Փորձեք որքան հնարավոր է հաճախ լինել մաքուր օդում լինել: Ցանկալի է, որ երեկոյան զբոսնեք ընկերների հետ դրսում:



**Այծեղջյուր**.  Այն ինչ մտադրվել եք իրականացնել, այսօր կկարողանաք:  Եթե զգում եք, որ ինչ որ բան չի ստացվի, կարիք չկա ճակատագիրը փորձության ենթարկելը: Ուժով կամ զոռբայությամբ դժվար թե ինչ որ բանի հասնեք: Հարմար ժամանակ է հանգստի, ճանապարհորդությունների եւ նոր ծանոթությունների համար:



**Ջրհոս**. Եթե ունեք հուսալի դաշնակիցներ, կարող եք բարդ գործերով զբաղվել: Հակառակ դեպքում միայն թեթեւ գործերով լցրեք օրվա պարապ ժամանակը: Անձնական ճակատում հնարավոր է առաջանան տարաձայնություններ, որոնք կբերեն փոխադարձ վիրավորանքների: Չափազանց բացախոսությունը այսօր խորհուրդ չի տրվում:



**Ձկներ**.  Այսօր կարող եք լուրջ պլաններ կազմել եւ աշխատել գործընկերների հետ: Կստանաք կարեւոր տեղեկություններ, որոնք կօգնեն ձեզ կողմնորոշվել հետագա անելիքների հարցում: Ժամանակն օգտագործեք իրական եւ վիրտուալ կապերը թարմացնելու  համար: Ականջալուր եղեք փորձառու մարդկան խորհուրդներին: