Թուրքերը Աֆրինի մոտ ռմբակոծել են հումանիտար օգնության շարասյունը. աղբյուր

Թուրքերը Աֆրինի մոտ ռմբակոծել են հումանիտար օգնության շարասյունը. աղբյուր
Մեկ մարդ զոհվել, ևս 7-ը վիրավորվել է սիրիական Աֆրինի մոտ թուրքական բանակի հրետանային կրակից:, РИА Новости-ին ասել է քրդական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչը:



«Թուրքական հրետանին հարվածել է հումանիտար շարասյանը և Աֆրին վերադարձող բնակիչների ավտոմեքենաներին, որոնք քաղաք էին շտապում, որպեսզի միանային պաշտպանության գործողություններին: Մեկ մարդ զոհվել է, 7-ը` վիրավորվել»,- ասել է աղբուրը:



Վերջինիս խոսքով` հրետակոծությունն սկսվել է հինգշաբթի երեկոյան:



Այսօր ավելի վաղ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարել էր, որ թուրքական հրետանին կրակ է բացել Աֆրինի ուղղությամբ շարժվող ահաբեկիչների ավտոշարասյան վրա: