ԱՄՆ-ում կին քաղաքապետին կասկածում են ամուսնուն դավաճանելու մեջ

ԱՄՆ-ում կին քաղաքապետին կասկածում են ամուսնուն դավաճանելու մեջ
ԱՄՆ Թեննեսի նահանգի հետաքննությունների բյուրոն Նեշվիլի քաղաքագլուխ Մեգան Բարրիից, որին կասկածում է ամուսնուն դավաճանելու մեջ, առգրավել է հեռախոսը: Հետախույզներին հայտնի է դարձել, որ կինը սահմանվծից մի քանի անգամ ավելի աշխատավարձ է վճարել իր թիկնապահին, որի հետ «սիրավեպ» է ունեցել, հայտնել է Tennessean պարբերականը:



Նշվում է, որ քննիչներն ավելի վաղ առգրավել են Բարրիի թիկնապահի` ոստիկանության սերժանտ Ռոբ Ֆորեստի հեռախոսը, որի մեջ եղել են քաղաքապետի մերկ լուսանկարներ, ինչպես նաև նրա հետ նամակագրության հեռացված հաղորդագրություններ:



Ըստ պարբերականի` Բարրին և իր փաստաբանը հրաժարվել են քննությանը տրամադրել առգրավված հեռախոսի գաղտնաբառը: