Բրիտանական բլոգը՝ Ամալյայի ելույթի մասին․ Երեկոյի ամենահաջողված կատարողը

Բրիտանական բլոգը՝ Ամալյայի ելույթի մասին․ Երեկոյի ամենահաջողված կատարողը
«Դեպի Եվրատեսիլ» մրցույթի մասին այս օրերին ամենից շատն է խոսվում։ Երեկ ավարտվեց նաև 2-րդ կիսաեզրափակիչ փուլը։ Երկրպագուները շունչները պահած սպասում են փետրվարի 25-ին, երբ կկայանա եզրափակիչ փուլն ու այսպիսով պարզ կդառնա, թե ով մայիսին Հայաստանը կներկայացնի Լիսաբոնում կայանալիք «Եվրատեսիլ 2018»-ին։



2 կիսաեզրափակչի արդյունքները հանրությանը հայտնի են, հաղթող 10 մասնակիցները՝ ևս։ Ու մինչ մրցույթի երկրպագուներն ու մասնակիցները սրտատրոփ սպասում են եզրափակիչ համերգին, բրիտանական կայքերը, բլոգները գրում են այս կամ այն արտիստի ելույթի, շոուի, հագուստի և կատարման մասին։



Այսպես՝ ինչ է գրում բրիտանական հայտնի wiwibloggs-ը 2-րդ կիսաեզրափակչում հաղթած մեր մասնակիցներից **Ամալյա Մարգարյանի** մասին։



**Ամալյա Մարգարյան**



_«Դյութիչ Ամալյա Մարգարյանը հնարավոր է երեկոյի ամենից հաջողված կատարողն էր: Կարմիր գույնով ողողված բեմն ու կատարումը փոխանցում էին երգի ողջ դրամատիզմը։ Այն մեզ հիանալի ճամփորդության տարավ: «Դեպի Եվրատեսիլ» նրա վերադարձը կարող է անսպասելի հաղթանակ բերել նրան՝ իբրև «Dark horse» (մրցակից, որը պոպուլյար չէ, բայց անսպասելիորեն հաղթում է կամ հաջողում է)»։_



_wiwibloggs_



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/28381705_2058213397776747_1025883696_n.png?oh=9ebc5640756f9bc6632f42b113738e38&oe=5A928630)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/28450097_2058213424443411_2050512809_n.png?oh=cd5503cdbf740ade3aa69094d7d70411&oe=5A918894)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/28383278_2058213444443409_1119129153_n.png?oh=f1f8d4e27209ff325f603907e9e793b6&oe=5A918293)



![](https://scontent-mrs1-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/28449864_2058213474443406_545022705_n.png?_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=ee2eb86272bd54bea3ac77801154e1da&oe=5A9177B0)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/28450029_2058213497776737_1618959321_n.png?oh=07bc8881ac5d8e0c0f8018e0c9e0d17a&oe=5A925B1D)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/28308361_2058213507776736_643419555_n.png?oh=27db6b4dc14ed49b0e545f446007484f&oe=5A925238)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/28308497_2058213557776731_447961232_n.png?oh=8454161606ea7af04f7641240030c6da&oe=5A928F76)



[Սևակ Խանաղյան](https://www.hraparak.am/posts/5a8fd72f480c9236d46bf225/%D5%A2%D6%80%D5%AB%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%AC%D5%B8%D5%A3%D5%A8-%D5%BD%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6%D5%A3%D5%AC%D5%A1%D5%A4%D5%AB%D5%A1%D5%BF%D5%B8%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%B4%D5%AB%D6%84%D5%BD-)