«Հրապարակ»․ Աշոտյան- Թանդիլյան «դուետը» կուղևորվի Գերմանիա

Մյունխենյան գագաթնաժողովից հետո գերմանական կողմը Բեռլինում «Հայաստան-ԵՄ զարգացման հեռանկարներ» կոնֆերանս է հրավիրել: Էլ առավել հետաքրքիր է կոնֆերանսին հայաստանյան մասնակցության ձեւաչափը. ՀՀԿ` Արմեն Աշոտյան, «Ելք»` Մանե Թանդիլյան:
Այս «դուետը», հիշեցնենք, առաջին անգամ հանդես եկավ Բաքվում, հայտնի թեյախմության շրջանակներում, օրերս էլ ԱՄՆ դեսպանատանը հանդիպել էր ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան եւ ֆրանսիական համանախագահների հետ, զրուցել ղարաբաղյան կարգավորումից:
Այս «դուետն» էլ հենց առաջիկա օրերին կմասնակցի բեռլինյան կոնֆերանսին` ընդդիմության եւ իշխանության տեսակետները ԵՄ-Հայաստան հարեւանության մասին արտահայտելու «բարձր» առաքելությամբ:
Կարծիքներ