Աստղագուշակ` փետրվարի 21-ի համար

Աստղագուշակ` փետրվարի 21-ի համար
**Խոյ**. Ցանկացած գործնական հարց կարգավորելիս` կարիք չկա ռիսկի դիմելու: Այնպիսի հանդիպումներ չպլանավորեք, որոնք կարող են ձեզ  հոգնեցնել: Բացառված չէ, որ փոխհատուցում ստանաք ձեր տոկունության եւ համբերատարության համար: Հաջող շրջան է նրանց համար, ովքեր իրենց արտաքին տեսքի մեջ փոփոխություններ կմտցնեն:



**Ցուլ**. Օրը կանցնի հանգիստ տեմպով: Ձեր ուժերն  ու եռանդը լիովին կբավարարեն այսօրվա ձեր նպատակներին հասնելու համար: Կարող եք որոշ գնումներ կատարել: Գնումները կօգնեն որպեսզի տրամադրությունը բարձրանա: Օրվա վերջում նույնիսկ կարող եք թանկարժեք ռեստորան այցելել:



**Երկվորյակ**.  Նոր գործեր սկսելու համար օրը լիովին հարմար է: Մանրուքների հետեւից մի ընկեք, ընտրեք կայուն հուն ու ընթացեք առաջ: Հարմար օր է նոր ծանոթությունների եւ սիրային արկածների  համար: Կարող եք հանդիպել ընկերների հետ, մասնակցել ընկերային հավաքույթների:



**Խեցգետին**. Ընտրեք ամենակարեւորը գործերը եւ սկսեք զբաղվել միայն դրանցով, իսկ մնացած գործերը թողեք հետագայի համար: Այն ինչ կկատարվի ձեր շուրջը, վերաբերվեք որպես դիտորդ: Պարտադիր չէ ամեն բան սրտին մոտ ընդունելը: Հնարավոր է նյութական վիճակը կտրուկ վատանա եւ առաջանան խնդիրներ նաեւ սիրելի անձնավորության հետ:



**Առյուծ**. Տարատեսակ բանակցությունների համար օրը լիովին հարմար է: Օրը կարող է ձեր առաջ դնել մեկ այս, մեկ այն խնդիրը:  Բոլորը գործերը կհասցնեք ավարտել միայն երեկոյան դեմ: Օրը վատ չի դասավորվում նաեւ սիրային ճակատում: Այստեղ հարաբերություններն ընթանում են ներդաշնակ կերպով:



**Կույս**. Մի պլանավորեք այսօրվա համար ավելին, քան կարող եք իրականացնել: Գործընկերների գործողությունները կամ անգործությունը կարող են ձեզ լրջորեն վնասել: Մի փորձեք ինչ  որ բան պարզել: Եթե հրատապ աշխատանքային հարցեր չկան, ապա ավելի շատ ժամանակ տրամադրեք ընտանիքին:



**Կշեռք**. Այսօր կարելի է ձեռնամուխ լինել հատկապես բարդ իրականացնելի գործերի կատարմանը:Հաջող կանցնեն գործնական հանդիպումները: Նոր առաջարկություններին վերաբերվեք ամենայն լրջությամբ: Հարկ եղած դեպքում կարող եք դիմել հարազատների օգնությանը:



**Կարիճ**. Այսօր ձեր առաջ խոչընդոտներ հարուցողը հենց դուք եք: Եվ խնդիրներ եք ստեղծում, եւ քաջաբար հաղթահարում դրանք: Հնարավոր է այս ոչ խելամիտ վարքագծի հետեւանքով արժանանաք ընտանիքի անդամների սուր քննադատությանը: Նույն վիճակը կլինի նաեւ անձնական կյանքում:



**Աղեղնավոր**. Ընթացիկ գործերի համար մի անհանգստացեք, եթե նույնիսկ դրանք ընթանան ոչ այնպես, ինչպես ուզում էիք: Նյութական, մասնագիտական եւ տնային գործերը կարող են արագորեն լուծվել, եթե դուք բացասակայն էմոցիաներին տուրք չտաք: Ցանկացած գայթակղություն պարզապես մերժեք:



**Այծեղջյուր**. Փորձեք ավելի իրատեսական լինել ձեր եւ ձեր հնարավորությունների նկատմամբ: Կարող է թվալ, թե կարող եք հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Աստղերը, սակայն խորհուրդ չեն տալիս չափազանց շատ պարտականություններ ստանձնել: Դա կարող է բացասաբար ազդել ձեր առողջության վրա: Ֆինանսական  հարցերում նույնպես եղեք զգուշավոր:



**Ջրհոս**. Այսօր դուք բարձր տրամադրություն կունենաք: Շատ ժամանակ կխլի ձեզանից կենցաղային հարցերը:  Հատկապես ժամանակատար կլինեն տնային հաճելի հոգսերը: Երեկոն կարող եք անցկացնել ընտանիքի հետ:



**Ձկներ**. Դժվար թե այսօր դարակազմիկ իրադարձություններ տեղի ունենան, որոնք փոխեն  ձեր կյանքը: Դրական ազդակները, սակայն զգացնել կտան իրենց: Կարող եք նոր ծանոթություններ ու կապեր հաստատել: Եթե խոշոր պարտքեր ունեք, ապա փորձեք այսօր դրանք մարել: