Հիվանդությունը փոխել է իր ընթացքն ու պատկերը, ծանր դեպքերը շատացել են

Հիվանդությունը փոխել է իր ընթացքն ու պատկերը, ծանր դեպքերը շատացել են

Քայլում ենք դժոխքի միջով․պարետատան նիստից հետո ճեպազրույցով հանդես եկած Նիկոլ Փաշինյանը  այս խոսքերից հետո հրավիրեց «Նորք» ինֆեկցիոնի գլխավոր բժշկին՝ Մհեր Դավիդյանցին ՝ ներկայացնելու այն պատկերներն ու տեսարանները, որոնց իր աշխատանքում ամեն օր, ամեն ժամ  բախվում է։ Մհեր Դավիդյանցը նկատեց, որ ամեն օր ընդունարանում ականատես է լինում արյան մեջ թթվածնի ցածր պարունակությամբ մարդկանց, որոնք շնչահեղձ են լինում։

Հիվանդանոցի տնօրենը հայտարարեց նաև, որ վերջին շրջանում հիվանդությունը փոխել է իր ընթացքն ու պատկերը․ եթե  մարտ-ապրիլ ամիսներին, հիմնականում,գերակշռում էին թեթև ու միջին դեպքերը, այժմ գերակշռում են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը։

Հիվանդանոցի տնօրենը կրկին կոչ արեց կրել դիմակներ,փրկել կյանքեր՝ հարազատների կյանքերը՝ ասելով․ «Եկեք չմոռանանք, որ նրանց մեջ են մեր ծնողները, մեր տատիկ-պապիկները, հղի կանայք, մեր քույրերն ու եղբայրները», -ասաց ԲԿ-ի տնօրենը։ Դիմելով մարդկանց՝ նա ասում է՝ օգնեք մեզ՝ բուժաշխատողներիս։