Թուրքիայի նախագահը թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին է խոսել

Թուրքիայի նախագահը թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին է խոսել

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրն ու Միացյալ Նահանգները կարող են շատ բան անել միասին միջազգային եւ ռեգիոնալ մակարդակներում։ Այս մասին նա խոսել է իր «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամների հետ տեսակապային հանդիպման ժամանակ։ Միաժամանակ, Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Ղալընը հայտարարել է, որ կապ չունի, թե ով է ԱՄՆ վարչակազմը ղեկավարում՝ Թրամփը թե Բայդենը, ԱՄՆ-ն չի կարող աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով անտեսի Թուրքիային։ Ղալընը նաեւ ասել է, որ Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում հիմնական խնդիրները կապված են Քրդական բանվորական կուսակցության հետ, որին աջակցում է Ամերիկան, իսկ Անկարայում այն համարում են ահաբեկչական կառույց, իսկ բացի այդ, խնդիր է նաեւ Ֆաթուլլահ Գյուլենի շարժումը, որին հովանավորում են Միացյալ Նահանգներում եւ ապաստան տալով, պահում իրենց մոտ, սակայն Անկարայում նույնպես վերջինիս եւ իր շարժմանը համարում են ահաբեկչական։ Խնդիր է նաեւ ռուսական Ս-400 համակարգերի գնումը, որին դեմ էր Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ՝ F-35 կործանիչների՝ Անկարային մատակարարման դադարեցումը։