Կրիմինալը ծաղկում է

Թերեւս դա եւ հանրային պարսավանքի բացակայությունն է պատճառը, որ նման հանցագործությունների պակաս չունենք։ Երեկ էլ դաժան ծեծի արդյունքում Քաջարանում է 53-ամյա տղամարդը մահացել։ Ծեծողները երիտասարդ տղաներ են, նրանց մեջ՝ նաեւ մահացածի զարմիկը։ Եվ, որքան հաջողվեց պարզել, ծեծողներից մեկը նախկինում սպանության համար դատապարտված է եղել։ Ծեծվածին բերել գցել են իրենց տան մոտ եւ փորձել սահմանը հատել՝ փախչել, սակայն ձերբակալվել են։
Բայց երեկվա կրիմինալ խրոնիկան սրանով չի ավարտվում՝ նոր հանցատեսակներ են մեզանում սկսել ծաղկել։ Եթե բանկ թալանելու տեսարաններին նախկինում ծանոթ էինք միայն արեւմտյան ֆիլմերից, ապա վերջին շրջանում դա մեր կողքին է տեղի ունենում։ Մոտ կես տարի առաջ նման մի գողություն եղավ «Կոնվերս բանկից», իսկ երեկ տեղեկացանք, որ երկու զինված անձ ներխուժել են «ՎՏԲ Հայաստան» բանկ, զենքի սպառնալիքով ստիպել, որ իրենց տան 8,5 միլիոն դրամին համարժեք արտարժույթ, եւ հեռացել։ Այժմ քննություն է ընթանում՝ տեսախցիկների տեսագրություններն են առգրավվել, փորձում են դուրս գալ հանցագործների հետքի վրա։
**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**
Կարծիքներ