Թրամփը չի հանձնվում

«Ես երբեք չեմ ասել, որ Ռուսաստանը չի միջամտել մեր ընտրություններին: Ես ասել եմ. «Դա կարող է լինել կամ Ռուսաստանը, կամ Չինաստանը կամ մի որևէ այլ երկիր, կամ մի խումբ, հնարավոր է մի որևէ 200 կիլոգրամանոց հանճար, որ, նստած իր մահճակալին, խաղում է համակարգչով»: Իսկ հրապարակ նետված ֆրազը, թե Թրամփի ստեղծագործ շտաբը պայմանավորվածությունների մեջ է Ռուսաստանի հետ, սխալ է, նման բան չկա»,- գրել է Թրամփը:
Թրամփը մեկ այլ գրառման մեջ ընդգծել է, որ Ռուսաստանի ցանկությունը ԱՄՆ-ում նման իրավիճակի ստեղծումն է:
«Հենց դա է Ռուսաստանի նպատակը՝ տարաձայնություններ և քաոս բերել ԱՄՆ՝ բոլոր այս լսումներով, հետաքննություններով, կուսակցական ատելությամբ: Նրանք հասել են մի բանի, ինչի մասին չէին էլ կարող երազել: Իսկ հիմա Մոսկվայում նստած՝ ծիծաղում են մեզ վրա... Իմաստնացիր, Ամերիկա»,- գրել է Թրամփը:
Ինչպես հաղորդում է Sky News հեռուստաալիքը, Թրամփն ավելի վաղ քննադատել էր Հետաքննությունների դաշնային բյուրոյին՝ նշելով, որ «ռուսական գործով» տարված՝ գերատեսչությունն աչքաթող է արել բազմաթիվ «ազդանշաններ», որոնց արձագանքելու դեպքում հնարավոր կլիներ խուսափել Ֆլորիդայում հնչած կրակոցներից:
Կարծիքներ