Ո՞րն է «Թուրքական հոսքի» նպատակը. Մեկնաբանում է Սերգեյ Լավրովը

Ո՞րն է «Թուրքական հոսքի» նպատակը. Մեկնաբանում է Սերգեյ Լավրովը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է «Թուրքական հոսք» գազատարին և նշել, որ դրա նպատակը բալկանյան երկրներին ռուսական գազ հասցնելն է, հաղորդում է РИА Новости-ն:



«Մենք թուրքերի հետ աշխատում ենք բալկանյան երկրների` ռուսական գազ ստանալու հնարավորությունների մեծացման ուղղությամբ: «Թուրքական հոսք» ծրագիրը հաջողությամբ է առաջ գնում: Մենք դա անում ենք բաց և թափանցիկ»,- ասել է Լավրովը:



Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է ընդունել «Թուրքական հոսքի» հետ կապված ցանկացած որոշում, որը պայմանավորված կլինի բալկանյան երկրների և Եվրամիության հետաքրքրություններով:



Ավելի վաղ ռուսական «Գազպրոմը» բարձրացրել էր «Թուրքական հոսք» գազամուղի արժեքի գնահատականը: