Օրհան Փամուկ. Լուսանկարներ թանգարանային խավարում III

Օրհան Փամուկ. Լուսանկարներ թանգարանային խավարում III
Երբ հոգնում էի խաղերից, կամ ավելի հաճախ, երբ երեւակայությունս հոգնում էր հյուրասենյակը ինչ որ բացարձակապես այլ իրականության ձեւափոխելով, ձանձրույթի դեմ պայքարելուց, ես սկսում էի շուրջս դիտել,  հույս ունենալով, որ լրագրային  սեղանիկների, մեծ սեղանների եւ պատերն ինչ որ հետաքրքիր բան կտեսնեմ, սակայն ավելին, քան նկարները, այնտեղ որեւէ հետաքրքիր բան այնտեղ չկար:



Այն ժամանակ ես դեռ չգիտեի, որ երեւակայությունս ամբողջ կյանքումս պետք է պայքարեր ձանձրույթի դեմ, եւ հետագայում արդեն հյուրասենյակն իր տեղը զիջելու էր դպրոցական դասարաներին, համալսարանական լսարաններին, բանակային զորանոցներին, հիվանդասենյակներին եւ պետական հաստատությունների աշխատասենյակներին:



Այն օրերին ես կարծում էի, թե ներքեւի հարկում  դրված դաշնամուրը  հենց նրա համար է, որ դրա վրա դրվեն շրջանակավորված լուսանկարներ: Մեծ մորս սենյակներում բոլոր ուղղահայած եւ հորիզոնական հարթությունները ծածկված էին ամենատարբեր չափսերի լուսանկարներով: Ամենից պատվավոր տեղում` բուխարու վերեւում, որտեղ երբեք կրակ չէր վառվել, երկու մեծ ռետուշավորված լուսանկարներ էին շրջանակի մեջ դրված: Դրանցից մեկը մեծ հորս հայրն էր, որ մահացել էր 1934 թվականին երկրորդում` նրա կինը: Եթե որեւէ մեկը մտներ այդ թանգարան-հյուրասենյակը, մեծ հորս հոր եւ նրա կնոջ արքայավայել լուսանկարներից կհասկանար, որ մեր գերդաստանի պատմությունը սկսվում էր հենց նրանցից: Նրանք նստած էին մեկմեկու դարձած, այս լուսանկարներում,  այքայական տիրականությամբ  եւ հանդարտությամբ եւ ուղիղ նայում էին լուսանկարչական ապարատին: Այդպիսի նկարներ ես տեսել էի եվրոպական նամականիշների  վրա, որոնք պատկերում էին տարբեր թագավորների եւ թագուհիների: Նրանք երկուսն էլ ծնվել էին Գորդես ավանում, որ Մանիսայի մոտակայքում է, եւ սերում էին մի գերդաստանից, որոնք կոչվում էին փամուկներ /թուրք` բամբակ/, իրենց չափազանց գունատ մաշկի  գույնի եւ շիկահերության պատճառով:



/շարունակելի/



 



Օրհան Փամուկ, հատված «Ստամբուլ` հիշողությունների քաղաք» վեպից