Ուկրաինական պառակտում. ինչպե՞ս է եղել դա

Ուկրաինական պառակտում. ինչպե՞ս է եղել դա
IV



Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքական ընտրություններում շնռդալից պարտություն կրելուց հետո, Ֆիլարետ միտրոպոլիտը սկսում է շանտաժի ենթարկել Մոսկվայի պատրիարքարանին` Ուկրաինայի ոււղափառ հավատացյալների այսպես կոչված «բանդերիզացիայով», այդ համատեքտսում առաջ տանելով այն գիշը, որ եթե պատրիարքարանը Ուկրաինական էքզարխատին ինքնավարություն չշնորհի, ապա հնարավոր է բանը հասնի նրան, որ նրանք կմիանան «աֆտոկեֆալականներին» եւ ունիաթներին, քանի որ ցանկանում են առանձնանալ, Մոսկվայից:



Թերեւս այդ պատճառով, երբ Ալիեքսի պատրիարքն իր առաջին հովվապետական այցը կատարեց այն ժամանակվա Ուկրաինական ԽՍՀ, Ուկրաինական կոմկուսի պաշտոնաթերթ հանդիսացող «Правда Украины»-ում հրապարակեց բաց նամակ, ստորագրված ուկրաինական եպիսկոպոսաց դասի կողմից եւ հասցեագրված պատրիարք Ալեքսիին, որում նրանք խնդրում էին տրամադրել ինքնավարություն Ռուս Ուղղափառ եկեղեցու Ուկրաինայի Էքզարխատին: Այսօր արդեն շատ պատմաբաններ բարձրաձայնում են, որ այդ փաստաթուղթն ամենայն հավանականությամբ հրահանգավորվել էր հենց Ուկրաինայի այն օրերի ղեկավար Անատոլի Կրավչուկի կողմից:



«Երբ Ֆիլարետը թխում էր այդ փաստաթուղթը, կրկին դիմեց խաբերության: Նա հավաստիացրեց եպիսկոպոսներին, թե այդ ամենն անում է «անկախականների» ուշադրությունը Եկեղեցուց շեղելու եւ ունիաթականների դեմ պայքարելու համար, ովքեր հայտարարել էին իրենց որպես Ուկրաինայի ազգային եկեղեցի,- հիշում է այն օրերի իրադարձություններին քաջատեղյակ միտրոպոտիտ Յոնաֆանը:- Նրան դեռ հավատում էին եւ ոչ մեկը դեռ չէր մտածում, թե այդ ամենն ինչ հետեւանքների կարող է հանգեցնել…. Հետագայում արդեն նախկին գերագահը մեկ անգամ չէ, որ պետք է հղում տար այդ փաստաթղթերին, որոնք նման անազնիվ ճանապարհներով էին ստեղծվել, իր պառակտողական գործունեությունը որպես մեծամասնության ցանկություն ներկայացնելու համար»:



Մինչ այդ, Ուկրաինայի Գերագույն Ռադան ընդունեց Ուկրաինայի անկախության Հռչակագիրը: Իսկ Մոսկվայում տեղի ունեցած հայտնի ապստամբության ճնշումից եւ Ռուսաստանի անկախացումից հետո Ֆիլարետ միտրոպոլիտը հասկացավ, որ դեռ կարող է առաջ տանել արդյունքում ազգային պառակտման հանգեցրած իր գործունեությունը:



**Միխայիլ Լեոնով**