Oղին, մածունն ու թառը՝ մշակութային արժեքների ցանկում

Oղին, մածունն ու թառը՝ մշակութային արժեքների ցանկում
ՀՀ ոչ նյութական մշակութային արժեքների ցանկը համալրելու նպատակով կառավարությունը երեկվա նիստում լրացում է կատարել։



Որոշման նախագծով, որը հաստատման է ներկայացրել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված է 24 տարրից, համալրվում է եւս 8-ով: Դրանք են՝ «Հայկական տառարվեստը եւ դրա մշակութային դրսեւորումները», «Մրգից օղիների պատրաստում», «Մածունի պատրաստման ու կիրառման ավանդույթը», «Ավանդական գորգագործություն», «Թամզարա», «Թառը եւ թառագործությունը», «Գինեգործություն», «Սահարի» արժեքները:



Հավելենք միայն, որ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառված են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունն առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու եւ միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության աստիճանը բարձրացնելու գործընթացին: