Ղրիմում խոշոր ավտովթարից երեխաներ են զոհվել

Ղրիմում խոշոր ավտովթարից երեխաներ են զոհվել
Ղրիմում 7 մարդ է զոհվել, այդ թվում՝ փոքրահասակ երեխաներ և մեկ դեռահաս, «Ժիգուլի» ավտոմեքենայի և երկու բեռնատարների մասնակցությամբ վթարի հետևանքով, հայտնում է «Крыминформ»-ը:



Վթարը տեղի է ունեցել փետրվարի 16-ի երեկոյան:



Նախնական տեղեկություններով՝ զոհվել են «Ժիգուլի» ավտոմեքենայում գտնվող 6 մարդ՝  այդ թվում փոքրահասակ երեխաներ և մեկ դեռահաս: Մահացել է նաև բեռնատարներից մեկի վարորդը: Մյուս բեռնատարի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ասվում է ճանապարհային ոստիկանության տարածած հայտարարության մեջ:



Պատահարի պատճառները պարզվում են: