Օրհան Փամուկ. Լուսանկարներ թանգարանային խավարում I

Օրհան Փամուկ. Լուսանկարներ թանգարանային խավարում I
Մեր գերդաստանը` մայրս, հայրս, եղբայրս, տատիկս, հորաքույրերս եւ նրա եղբայրները իրենց կանանց հետ, բնակվել են հինգհարկանի տան մեջ, զբաղեցնելով շենքի բոլոր հարկերը: Դեռեւս մեկ տարի առաջ իմ ծնվելուց, նրանք ապրել են այնպես, ինչպես ապրում էին օսմանյան ժամանակների մեծ գերդաստանները  մեծ քարե շինության տարբեր սենյակներում, որ գտնվում էր մոտակայքում: 1951 թվականին այդ շենքը վարձով է տրվել մասնավոր տարրական մի դպրոցի, իսկ մեր գերդաստանը տեղափոխվել է ավելի «ժամանակակից» շինություն, որը կառուցվել էր մոտակայքում: Այդ շենքի չորրորդ հարկում մինչ այսօր էլ ապրում է իմ ընտանիքը:



Դռան մոտ կախված է եղել ցուցանակ, ինչպես ընդունված է եղել այն օրերին, որի վրա եղել է գրություն` «Սա Փամուկ ընտանիքի տունն է»: Երբ ես դեռ փոքր էի ու այդ շենքի հարկերով այցերը մորս գրկում, իմ համար դեռ ճանապարհորդությունների արժեք ունեին, շենքի յուրաքանչյուր հարկում մեկ կամ նույնիսկ երկու դաշնամուր կար: Առաջին հարկում ապրում էր իմ հորեղբայրներից մեկը,  ով իմ հիշողության մեջ մնացել է որպես մարդ, ով միշտ թերթ էր կարդում: Նա իր բոլոր եղբայրներից ամենաուշնէր ամուսնացել եւ բնակություն էլ հաստատել էր հարկերից ամենաստորինում իր կնոջ եւ նրա դաշնամուրի հետ: Հետագա հիսուն տարին նա անցկացրել է լուսամուտի մոտ նստած` փողոցի անցորդներին նայելով: Ոչ ոք ու երբեք այդ դաշնամուրի վրա չէր նվագել, ոչ էլ մյուսների, եւ այդ դաշնամուրներն իմ մոտ առաջացնում էին տխորություն ու կարոտ:



Ինձ մոտ տխորություն ու կարոտ առաջացնում էին ոչ միայն լուռ դաշնամուրները, այլ նաեւ միշտ կողպված սպասքապահարանները, որի ապակիներից անդին ցուցադրվում էին արծաթե սպասք, չինական ճենապակի, բաժակներ, շաքարամաններ, մոխրամաններ, հախճապակե գինու բաժակներ, վարդաջրի անոթներ, ափսեներ, բռնակներ եւ ինչ որ ժամանակդրանք արանքում տեղադրված փոքրիկ մեքենա. երբեք չօգտագործված գրակալը, գլխանոցի սադափե փայտիկները, պատերից կախված շղարշները, որոնք ոչինչ չէին թաքցնում, սակայն ունեին մոդեռն ոճը կրկնօրինակող նկարներ, կամ ճապոնական գեղանկարչության տարբեր գործեր իրենց վրա պատկերված, գրապահարանը, որի մեջ տեղադրված էին իմ բժիշկ հորեղբոր` արդեն փոշոտված կազմերով հաստափոր գրքերը բժշկության մասին, եւ որի դռները չէին բացվել սկսած այն օրերից, ինչ հորեղբայրս գաղթեց Ամերիկա – տան դասավորության այս բոլոր իրերը, որ լցնում էին ամեն մի հարկի հյուրասենյակը, դրված էին ոչ թե նրա համար, որ դրանց ընկերակցությամբ մարդիկ ապրեին եւ դրանք օգնությամբ իրենք կենցաղը կազմակերպեին, այլ այն բանի համար, որպեսզի դրանց ընկերակցությամբ մահանային: Երբեմն-երբեմն էլ ինչ որ լրագրային սեղանիկ կամ փականով սնդուկ խորհրդավոր կերպով մի հարկից տեղափոխվում էր մյուս հարկ: Երբ մենք` ես ու եղբայրս, պարզապես փլվում էինք սադափե եզրակներով բազկաթոռներին, մեծ մայրս խիստ տոնով զգուշացնում էր` «Նստեք ինչպես հարկն է»:



Իհարկե այս դրությունը, երբ բնակելի սենյակները հարմարավետ ու հանգիստ պարգեւող կեցավայրերից  վերածվել էր մի տեսակ թանգարանային սրահի, որտեղ ամեն վայրկյան սպասում էին ինչ որ անհայտ այցելուների, մեր տան բնակիչների ցանկությունն ու ձգտումն էր «ապրել ինչպես Արեւմուտքում»:



Շարունակելի․․․



**Օրհան Փամուկ**. Հատված «Ստամբուլ` հիշողությունների քաղաք» վեպից