Մոսկվայում բոլորը պետք է ինքնամեկուսանան
Մոսկվայում սկսած վաղվանից՝ մարտի 30-ից, հայտարարվում է ինքնամեկուսացում քաղաքի բոլոր բնակիչների համար։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Բնակարանից դուրս գալ թույլատրվում է միայն հետեւյալ դեպքերում
- Երբ դիմում են անհետաձգելի /անհապաղ/ բուժգնության կամ էլ կա կյանքի եւ առողջությանը անմիջականորեն սպառնացող այլ վտանգ։
- Երբ գնում են աշխատանքի
- Երբ գնում են գնումներ կատարելու մոտակայքում գործող խանութ կամ դեղատուն
- Երբ տնային կենդանիներին են հանում զբոսանքի, ոչ հետու, քան բնակարանից 100 մետր հեռավորությամբ
- Երբ աղբն են տանում թափելու
Քաղաքից դուրս գալն ու քաղաք մուտք գործելը չի արգելվի
Կարծիքներ