ԵՊՀ-ում Տրնդեզ էին նշում

ԵՊՀ-ում Տրնդեզ էին նշում
Մինչ ԵՊՀ-ում այսօր որոշում էին հանրապետության լավագույն ուսանողներին, «մրցանակային տեղեր» չզբաղեցրած ուսանողներն էլ «Ռոմանոյի» շենքի դիմաց Տրնդեզ էին նշում։ 3-րդ ժամին հաջորդող դասամիջոցը սովորականից ավելի ուրախ էր։ Տեղադրվել էին բարձրախոսներ, հնչում էր ազգային երաժշտություն, իսկ մի խումբ աղջիկներ էլ շուրջպար էին բռնել շենքի դիմաց։ Օրվա խորհրդին համապատասխան սեղան էլ կար։



Գովելի է, որ կազմակերպիչները մինչև զանգի հնչելը դադարեցրին երաժշտությունը և վերադարձան իրենց ֆակուլտետներ։



**Կորյուն Սիմոնյան**