Բոլիվիայում դիմակահանդեսը ողբերգության է վերածվել

Բոլիվիայում դիմակահանդեսը ողբերգության է վերածվել
Բոլիվիայի Օրուրո քաղաքում բանահյուսական տոնահանդեսի առաջին օրը 21 մարդ զոհվել է, 70-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտարարել է ազգային ոստիկանության հրամանատար Ֆաուստինո Մենդոսան:  



Ավելի վաղ հայտարարվել էր դիմակահանդեսի անցկացման վայրի մոտ գազի բալոնի պայթյունի հետևանքով 8 զոհի և 40 վիրավորի մասին: Զոհերի մեջ կա 4 երեխա:



«Շատ տխուր օր էր մեզ համար: Ցավոք սրտի տեղի ունեցան մի քանի միջադեպեր, որոնց արդյունքում ունենք 21 զոհ և 72 վիրավոր»,- Մենդոսայի խոսքերն է մեջբերում Telesur հեռուստաալիքը:



Ոստիկանության հրամանատարը ճշտել է, որ Օրուրոյում պայթյունից ժամանակ, ուր շտապում էին դիմակահանդեսին մասնակցել ցանկացող հազարավոր մարդիկ, վնասվածք է ստացել 47 մարդ: Դրան զուգահեռ տեղի ունեցած ճանապարհային 2 պատահարներում  13 մարդ է զոհվել: Այդ պատահարներից մեկի դեպքում մարդիկ Լա Պասից շտապելիս են եղել դիմակահանդեսի: