Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության հետ (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության հետ (տեսանյութ)
ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շարունակում է իր քաղաքական հանդիպումները։ Երեկ նա հանդիպել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ԲՀԿ գրասենյակում։ Այն ընթացել է դռնփակ ռեժիմով և տևել է ավելի քան 2 ժամ։



Հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը հայտնել է, որ հանդիպումն իր համար շատ օգտակար է եղել։ «Հանդիպումն անցավ շատ բաց մթնոլորտում, խնդիրների սպեկտրը շատ մեծ էր։ Հարցերը, որ բարձրացրեցին, կարևոր էին և էական, և այս հանդիպումն ինձ համար շատ կարևոր էր»,-հանդիպումից հետո ասաց նա։



ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ իր հերթին նշեց, որ իրենց հետաքրքրում էր հատկապես երկրի ապագայի նկատմամբ Արմեն Սարգսյանի պատկերացումները։ «Քանի որ նոր նախագահի լիազորություններն ավելի սահմանադրական են, ավելի ներկայացուցչական են, ոչ թե ավելի համապարփակ քաղաքական, ուրեմն դրանից բխող մեզ հետաքրքրում էր, թե ազդեցությունն ինչպիսին էր լինեելու։ Բնականաբար, մենք հետագայում նաև խմբակցության և քաղխորհրդի նիստ կանենք և միասնական որոշում հետագայում կընդունենք»,-ասաց Մելքումյանը։