Ռուսական C-400 համակարգերի մատակարարումը Թուրքիա կսկսվի 2019 թվականին

Ռուսական C-400 համակարգերի մատակարարումը Թուրքիա կսկսվի 2019 թվականին
Հակաօդային պաշտպանության ռուսական C-400 համակարգերի մատակարարումը թուրքիային կարող է տեղի ունենալ 2019 թվականին, հայտարարել է «Ростеха»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը՝ Washington Post-ին տված հարցազրույցում:



«Այո, մենք Թուրքիայի հետ պայմանագիր ենք ստորագրել: Մենք արդեն սկսել ենք կայանքների արտադրությունը, իսկ 2019-ին կկարողանանք դրանք տրամադրել Թուրքիային»,- ասել է Չեմեզովը՝ նշելով, որ C-400-ը պաշտպանական համակարգ է::



Ավելի վաղ Չեմեզովը հայտարարել էր, որ C-400 կարող են վաճառել նաև ԱՄՆ-ին, եթե իհարկե, ԱՄՆ-ը ցանկություն ունենա ձեռք բերել այն: