Ինգուշեթիայում հակաահաբեկչական գործողության ընթացքում հայտնաբերվել է «մահապարտի գոտիներ»

Ինգուշեթիայում հակաահաբեկչական գործողության ընթացքում հայտնաբերվել է «մահապարտի գոտիներ»
ՌԴ Ինգուշետիայի ինքնավար հանրապետությունում իրականացված հակաահաբեկչական գործողության հետեւանքով հայտնաբերվել են«մահապարտի գոտիներ»: Նշվում է, որ գոտիները, որոնք եղել են երկու հատ, հայտաբերվել են այն տեղում, ուր մինչ այդ տեղի էր ունեցել բախում իրավապահների եւ զինյալների միջեւ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Բացի «մահապարտի գոտիներից», հայտնաբերվել եւ առգրավվել են նաեւ ինքնաձիգ, ինքնաշեն պայթուցիկներ, զենք զինամթերք, նռնակներ եւ այլն: Նշենք, որ Ինգուշետիայում հակաահաբեկչական ռեժիմ է հաստատվել այն բանից հետո, որ տեղի հսկիչ անցագրային կետերից մեկի մոտ պայթյուն էր որոտացել: Հակաահաբեկչական գործողության արդյունքում երկու զինյալ է ոչնչացվել, որոնք գտնվել են հետախուզման մեջ` ԻՊ խմբավորմանը հարելու համար: