Մի՛…

ու ժանիք ես բաց,
կողս խրված հայրենիք.
կոկորդիս հասել ես արդեն,
բա՛ց թող` ես գնամ:
Քեզնից հանել ես քեզ
և ինձ բաժանել ինձնից.
երկու դու ենք ու չունենք ես:
Հայացքդ գազան ու կերպդ հոշոտող՝
երկիր անհայրենիք.
մի՛ ստիր,
մի՛ գողացիր,
մի՛ սպանիր:
Բա՛ց թող` տանեմ ինձ,
ինչ մնացել է իմ տաք դիակից.
քեզնով ես արել կյանքս,
թույլ տուր
ե՛ս ընտրեմ իմ մահվան ձևը:
**Հուսիկ Արա**
**Հրապարակ մշակութային հավելված**
Կարծիքներ