Մոսկվացին գողացել և սպանել է իր ծանոթուհու կապկին

Մոսկվացին գողացել և սպանել է իր ծանոթուհու կապկին
ՌԴ ՆԳՆ-ն մեղադրանք է ներկայացրել մի մոսկվացու, որ ալկոհոլի ազդեցության տակ գողացել է իր ծանոթուհու կապիկը, ապա սպանել նրան, հայտնել է գերատեսչության մամլո ծառայությունը: Մեղադրանքը ներկայացվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու կասկածանքով:



«35-ամյա տղամարդն իր ծանոթուհու տանը սկսել է զայրացնել վանդակի մեջ փակված կենդանուն: Կապիկը կծել է նրա ձեռքը: Չարագործը բռնել է կապիկին և, մի կողմ հրելով տանտիրուհուն, դուրս եկել բնակարանից: Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը հարվածելով սպանել է կապիկին»,- ասվում է հայտարարության մեջ:



Տղամարդը ձերբակալված է: