11 տարվա ազատազրկում՝ Սեֆիլյանի համար

11 տարվա ազատազրկում՝ Սեֆիլյանի համար
**«**Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին մեղադրող կողմը հանդես եկավ մեղադրական ճառով։ Դատախազը հաստատված գնահատեց բոլոր առաջադրված մեղադրանքները և միջնորդեց՝ Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման։



Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:



Այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում։