Պիկասոյի «Արտիստը» թողեցին Մետրոպոլիտեն թանգարանին

Պիկասոյի «Արտիստը» թողեցին Մետրոպոլիտեն թանգարանին
Նյու Յորքի դատարանը որոշում է կայացրել Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածում գտնվող Պաբլո Պիկասոյի գլուխգործոցներից մեկի շուրջ վեճի կապակցությամբ, հայտնում է Reuters-ը:



Համաձայն դատավճռի՝ թանգարանը կարող է իր մոտ պահել հանճարեղ նկարչի «Արտիստը»  կտավը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գնել է ազգությամբ հրեա գերմանացի գործարար Պաուլ Լեֆֆմանից:



Դատարանում փաստվել է, որ Լեֆֆմանը ստիպված է եղել էժան գնով վաճառել կտավը, քանի որ ստիպված է եղել շտապ հեռանալ Գերմանիայից:



Դատարան էր դիմել նրա ազգականուհի Լորել Ցուկերմանը՝ պահանջելով կամ վերադարձնել նկարը, կամ փոխհատուցել վնասը 100 միլիոն դոլարի չափով: Հայցվորի փաստաբանի խոսքով՝ իրենք մտադիր են բողոքարկել դատարանի վճիռը:



 «Արտիստը» կտավը Պիկասոյի ստեղծագործության, այսպես կոչված, «վարդագույն» շրջանի գործերից է, որ ստեղծվել է XX դարասկզբին:



Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ հետ այցելել է Փարիզում բացված «Պիկասո: 1932: Էրոտիկ տարի» ցուցահանդեսը: