«Հրապարակ»․ ԱԺ ատեստավորման խայտառակ արդյունքը

«Հրապարակ»․ ԱԺ ատեստավորման խայտառակ արդյունքը
ԱԺ տեղեկատվական վարչության աշխատողների ատեստավորման գործընթացը խայտառակ արդյունք է տվել՝ բաժնից ընդամենը 2 հոգի են բարեհաջող անցել։ Երեկ ատեստավորման է մասնակցել բաժնի առաջատար մասնագետը եւ չի կարողացել տարրական հարցերի պատասխանել։



Այնպես, որ բանավոր քննության ժամանակ հանձնաժողովի անդամներից մեկը հուսահատ հարց է տվել․ «Ո՞վ է ԱԺ նախագահը»։ Մասնագետը տեղյակ չի եղել նաեւ իր բաժնի գործառույթներից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ատեստավորումից «կտրվել» են սույն վարչության պետն ու տեղակալը։