Միացյալ Նահանգներում առեւտրային դեֆիցիտը գերազանցել է 9-ամյա ռեկորդը

Միացյալ Նահանգներում առեւտրային դեֆիցիտը գերազանցել է 9-ամյա ռեկորդը
ԱՄՆ առեւտրային դեֆիցիտը հատել է իննամյա դեֆիցիտը:Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը, նշելով,որ անցյալ տարվա դեկտեմբերին այն աճել է մինչեւ 5,3%, կազմելով 53,1 միլիարդ ԱՄՆ դոլար: Վերջին անգամ նման դեֆիցիտ ըստ Bloomberg պարբերականի, գրանցվել էր 2008 թվականին: Այն ժամանակ ամերիկյան առեւտրային դեֆիցիտը կազմել էր 52,1 միլիարդ դոլար:



Համաձայն վերջին տվյալների, անցյած տարվա նոյեմբերին բացասական սալդոն կազմել է 50,4 միլիարդ դոլար: Նշենք, որ այս աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ անցած տարի ռեկորդային ծավալով արդյունաբերական ապրանքներ են գնվել:Նշենք, որ անցած տարի Միացյալ Նահանգների արտահանումն աճել է 5,5%եւ կազմել է 2,33 տրիլիոն դոլար: Ներկրումը ավելացել է 6,7% եւ կազմել է 2,9 տրիլիոն դոլար: Վերլուծաբանները նշում են,որ ներկայումս Սպիտակ տան վարչակազմը փորձում է հասնել առեւտրային դեֆիցիտի կրճատման շնորհիվ նախագահ Դոնալդ Թրամփի America First կարգախոսով վարվող քաղաքականության:



Պարբերականը նշում է, որ անցած տարի 8,1% աճել է առեւտրային դեֆիցիտը Չինաստանի եւ ԱՄՆ միջեւ կազմելով 375,2 միլիարդ դոլար: Հատկապես աճել է Մեքսիկայի հետ առեւտրային դեֆիցիտը հատելով 10% կամ 71,1 միլիարդ դոլարի սահմանը: Սա ամենաբարձր ցուցանիշն է տասնմեկ տարվա կտրվաքով, սկսած 2007 թվականից, ինչ ԱՄՆ-ն սկսեց բանակցություններ, որպեսզի ազատ առեւտրային գոտի ստեղծի ԱՄՆ-Կանադա Մեքսիկա առանցքում: