«Հրապարակ». Պոլսի հայ համայնքը վերջապես պատրիարք ունեցավ

«Հրապարակ». Պոլսի հայ համայնքը վերջապես պատրիարք ունեցավ

Երեկ Ազգային ներկայացուցչական ժողովն ընտրեց Պոլսի հայոց պատրիարք։12 տարի փաստացի ղեկավար չունենալուց հետո Պոլսի հայ համայնքը վերջապես պատրիարք ունեցավ։ Պոլսո 85-րդ պատրիարք ընտրվեց, ինչպեսեւ սպասելի էր, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։

Հիշեցնենք, որ պատրիարքի ընտրությունների չափանիշները թուրքական իշխանությունները սահմանել էին այնպես, որ մասնակցելու հնարավորություն ունեին միայն Թուրքիայում գործող եպիսկոպոսները։ Ըստ այդմ՝ Պոլսի պատրիարքի աթոռի համար երկու թեկնածու էր առաջադրվել՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը եւ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Ձայները բաշխվել են այսպես․ Մաշալյան՝ 102 ձայն, Աթեշյան՝ 16։