Փետրվարը նավթի համաշխարհային շուկայում կանցնի առանց ցնցումների. կանխատեսում

Փետրվարը նավթի համաշխարհային շուկայում կանցնի առանց ցնցումների. կանխատեսում
Brent տեսակի նավթի գինը համաշխարհային շուկայում  իր վերջին երեք տարվա առավելագույն գնից` մեկ բարելի դիմաց $70-ից նվազել է եւ հասել $68-ի: Ինչպես գրում է investfuture.ru-ն, այս գնանկման վրա ազդել են մի քանի գործոններ` ԱՄՆ աշխատաշուկայի վիճակագրության հրապարակումը, ինչպես նաեւ ամերիկյան բորսաներում արժեթղթերի գնային դինամիկան:  



Արդյոք պետք է սպասել նոր ցնցումների համաշխարհային շուկայում, որը  կարտահայտվի նախ եւ առաջ շեշտակի գնանկման տեսքով:



Այս հարցի շուրջ investfuture.ru-ն զրուցել է  ներդրումային խորհրդատու Վլադիմիր Կապուստյանսկու հետ:



Հիշեցնենք, որ անցած տարվա ընթացքում նավթի գինը սկսեց վստահ կերպով աճել երբ կնքվեց նավթի արդյունահանման ծավալներկ կրճատման համաձայնագիրը եւ այդ դրական դինամիկան շարունակվեց նաեւ 2018-ի ընթացքում: Միայն վերջին օրերին է նկատվել գնանկում եւ ամենայն հավանականությամբ փետրվարը կլինի առանց ցնցումների:



Ըստ մեկնաբան Կապուստյանսկու, բանն այն է, որ տեխնիկապես առաջարկն ու պահանջարկը շուկայում բալանսավորված են եւ փետրվար-մարդ ամիսների համար այս միտումը լիովին կշարունակվի:  Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում դեֆիցիտը կպահպանվի, ինչից կօգտվեն նավթի ամերիկյան արդյունահաողները, որոնք չեն աջակցում ՕՊԵԿ-Ռուսաստան համաձայնագրին: Արդեն հիմա նկատելի է, որամերիկյան թերթաքարային նավթի արդյունահանողները նոր հզորությունները են սկսել գործարկել եւ մեծավ մասամբ արդյունահանվող հումքի ինքնարժեքը չի գերազանցում $30-40-ը, ինչը ներկայիս գնային վիճակում էապես ավելացնում է վերջիններիս եկամտաբերությունը:  Մի շարք ամերիկյան նավթագազային ընկերություններ 2017-ին ավարտելով իրենց ներդրումային ծրագրերը, նոր հզորություններ են սկսել շահագործել եւ չնայած այն բանին, որ ապագայի համար առաջարկի ծավալները կավելանան, սակայն **ընթացիկ տարվա** **առաջին եռամսյակի համար նավթի համաշխարհային շուկայում գնային տատանումը կլինի միջինացված`$5-7սահմաններում**:



Գնանկում հնարավոր է նկատվի երկրորդ եռամսյակում, սակայն երբեք չի կարող լինել այնպես, որ նավթի մեկ բարելի գինը նվազի $40-ից: Այս հարցում ազդեցություն կունենան մի շարք կարեւոր ֆակտորներ` ԱՄՆ Դաշնային պահուստային հիմնադրամի ղեկավար կազմի նիստը եւ նոր ղեկավարի առաջին մեկնաբանությունները, դոլարի ինդեքսը, ՕՊԵԿ հերթական հանդիպումը եւ այն, թե արդյոք հնարավոր կլինի պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները, ԵՄ-ում եւ ԱՄՆ-ում սղաճի մակարդակը, ԵՄ արդյունաբերական արտադրանքի վիճակագրությունը եւ Չինաստանի ՀՆԱ-ի  աճի տեմպերը: Իհարկե չպետք է մոռանալ նաեւ աշխարհաքաղաքական գործոնների, մասնավորապես` Սիրիական հակամարտության շարունակականության մասին: Ռեգիոնում ուժերի դասավորությունը կկանխորոշի, թե ով է տնօրինելու նավթային քարավանները, այսինքն, թե` ով է առաջարկի բաղադրիչում թելադրող լինելու: Այն, որ նավթի գինը չի հասնի $20-ին, դա պարզ է, քանի որ այն հարվածում է առաջին հերթին Սաուդյան Արաբիային: Այս պետության տնտեսությունը չափազանց տուժեց շեշտակի գնանկումներից եւ նման շեշտակի տատանումների անընդունելիության մասին խոսվեց դեռ երկու տարի առաջ`2016-ին: Նման երկրորդ շեշտակի անկումը կարող է առհասարակ Սաուդյան միապետության լինելիության հարցը դնել, իսկ դա արդեն կնշանակի` հարցականի տակ դնել ԱՄՆ ամենից հուսալի դաշնակիցներից մեկի գոյությունը, նշում է մեկնաբանը, հավելելով, որ տնտեսական դժվարություններն էին /2016-ի դեֆիցիտը կազմում էր 12,4%, 2017-ինը`8,6%/, որ Սաուդյան միապետությունում հայտնի կոռուպցիոն պայքարի բեմականացման պատճառ դարձան նաեւ:



**investfuture.ru**