Եղանակային անոմալիայից տուժածների թիվը Մոսկվայում հասել է հինգի

Եղանակային անոմալիայից տուժածների թիվը Մոսկվայում հասել է հինգի
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ ռուսական մայրաքաղաքում եղանակային անոմալիայից տուժածների թիվը հասել է հինգի:



Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը:



Ավելի վաղ Սոբյանինը հայտնել էր մեկ մարդու մահվան եւ երկու վիրավորի մասին: Տուժածների մոտ տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ են ախտորոշվել, պայմանավորված էլեկտրասյուների կամ ծառերի տապալմամբ կամ էլեկտրահարմամբ: