Կոչ, քաղաքական ակցիա չենք անելու մարտի 1-ին․ Կարեն Կարապետյան

Կոչ, քաղաքական ակցիա չենք անելու մարտի 1-ին․ Կարեն Կարապետյան
Ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած «Հայոց համազգային շարժում» կուսակցության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե Մարտի 1-ի տասներորդ տարելիցին ինչ գործողություններ են պատրաստվում անել։



«Մարտի 1-ը զոհերին հարգանքի տուրք մատուցելու օր է։ Կգնանք Ա Մյասնիկյանի արձանի մոտ, ծաղիկներ կդնենք։ Մենք անցյալ տարի էլ որոշեցինք, որ Մարտի 1-ին որեւէ քաղաքական ակցիա, կոչ չենք անելու, պարզապես պետք է հարգել զոհերի հիշատակը եւ ծաղիկներ դնել Մյասնիկյանի արձանին։ Պարզպես պետք է հարգել Մարտի 1-ի զոհերին»,-ասաց Կարեն Կարապետյանը։



Լրանում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը, ինչպե՞ս է արձագանքելու ՀՀՇ-ն այդ կարեւոր իրադարձությանը։ ՀԱԿ-ն, օրինակ, Շարժման 30-ամյակի առթիվ սեմինարների շարք է նախաձեռնել։



«Շատ շուտով կունենանք վարչության նիստ, կորոշենք, թե ինչ կարելի է անել եւ ինչ կարելի է չանել։ Մենք, որպես, Շարժման ակունքներում կանգնած կուսակցություն, անպայման արձագանքելու ենք Շարժման 30-ամյակին, քանի որ այն համազգային նշանակություն ունեցող տոն է, հիմք դրեց եւ՛ Հայաստանի Հանրապետության, եւ՛ Արցախի անկախացման գործընթացին»,- արձագանքեց մեր զրուցակիցը։