Հանձնաժողովները պատրաստվում են

Հանձնաժողովները պատրաստվում են
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ նիստ էր հրավիրել։ Նիստում որոշվել է, թե ինչպես են բաշխվելու առաջիկա ՏԻՄ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջեւ:



Նշենք, որ 2018 թվականի մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում եւ ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում: 19 տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահների եւ քարտուղարների պաշտոններում ՀՀԿ-ն կունենա 10-ական անդամ, «Ծառուկյան դաշինքը»` 6-ական, «Ելքը»` 2-ական, ՀՅԴ-ն ՝ 1-ական: