«Հրապարակ»․ ՊԵԿ-ը շնորհակալագրեր է հանձնել հարկային տեսչությունների 16 պետերից 3-ին

«Հրապարակ»․ ՊԵԿ-ը շնորհակալագրեր է հանձնել հարկային տեսչությունների 16 պետերից 3-ին
ՊԵԿ ղեկավարությունը հարկային տեսչությունների 16 պետերից 3-ին տարեսկզբին շնորհակալագրեր է հանձնել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այնպես չէ, որ նրանք լավագույն «պլան կատարողներն» են, պարզապես պատահական մարդիկ չեն․ մեկն Արաբկիրի հարկայինի պետ Ռուբեն Սարգիսյանն է՝ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգիսյանի եղբորորդին, մյուսն Արմավիրի պետ Կարեն Սարգսյանն է՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի թաղապետ փեսայի եղբայրը, իսկ երրորդը  Շենգավիթի հարկայինի պետ Վախթանգ Սիսակյանն է՝ ՊԵԿ նախագահի համակուրսեցին։