Ահաբեկչական Ադրբեջան

Ահաբեկչական Ադրբեջան
«Ղարաբաղում ադրբեջանական գնդակից կարող են զոհվել նաեւ եվրոպացի զբոսաշրջիկները»,- ահազանգում է ադրբեջանական լրատվմիջոցը, որը գերազանցապես իշխանության տեսակետներն է արտահայտում:



[http://www.vesti.az/news/353424](https://l.facebook.com/l.php?u=http%3A%2F%2Fwww.vesti.az%2Fnews%2F353424&h=ATPK_RKiNO08KrqZ9JMwYlkrShHMCzIAIYZ7mo9A5WiQ35WTs8C9Q7_6Sw65rKqW1gYY52HrQCs9PF9pTq4ptTWtO4mMbrkNeHgc6CJviofyu3H6OE2QLg)



Դեպի Ացախ զբասաշրջիկների, տարբեր երկրների քաղաքական գործիչների, լրագրողների հոսքը կասեցնելու ինչ միջոցի ասես, որ Ադրբեջանը չի դիմում: Հայտնի է, մասնավորապես այդ երկրի ԱԳՆ «սեւ ցուցակը», որտեղ ներառնված անձանց Բաքուն սպառնոում է ենթարկել քրեական պատասխանատվության: Երեւում է, Ադրբեջանում հասկացել են, որ այդ միջոցները ոչ միայն բավարար չեն, այլեւ շատ հաճախ հակառակ էֆեկտն են տալիս: Եւ որոշել են անցնել բացահայտ սպառնալիքների: Դա վկայում է, որ Ադրբեջանը բացահայտ ահաբեկչական պետություն է, եթե մամուլում Արցախ այցելող զբոսաշրջիկներին սպառնում են ֆիզիկական հաշվեհարդարով: Ըստ երեւույթին, Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչները պետք է համապատասխան եզրակացություն անեն եւ ձեռնարկեն համապատասխան քայլեր:



Հակառակ դեպքում Ադրբեջանը կարող է գայթակղվել միջազգային հանրության լռությունից եւ իրոք Արցախ այցելած օտարերկրացիների նկատմամբ ձեռնարկել ահաբեկչություն: Մամուլի հրապարակումը պետք է քննարկման առարկա դառնա հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համար, որոնք պատրաստվում են փետրվարի առաջին տասնօրյակում այցելել տարածաշրջան: Հնարավոր չէ ակնկալել առարկայան բանակցություններ, երբ Ադրբեջանը չի դադարեցնում ոչ միայն սադրանքները զորքերի շփման գծում, այլեւ սկսել է սպառնալ Արցախ այցելող քաղաքացիական անձանց:



**Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ**