Հիմնական դպրոցը կավարտի շուրջ 35 հազար 300 սովորող

Հիմնական դպրոցը կավարտի շուրջ 35 հազար 300 սովորող

Հայաստանում 2022-2023 ուսումնական տարում հիմնական դպրոցը կավարտի շուրջ 35 հազար 300 սովորող, իսկ 12-րդ դասարանը` 19 հազար 900 շրջանավարտ: Այս տարի վերջին դասը կանցկացվի մայիսի 26-ին` հնգօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում, եւ մայիսի 27-ին` վեցօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում։ Անդրադառնալով ավարտական եւ միասնական քննություններին՝ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը նշել է, որ միասնական քննությունների ժամանակացույցն արդեն իսկ հրապարակված է ԿԳՄՍՆ կայքում, եւ դրան համապատասխան բոլոր աշխատանքները կկազմակերպվեն:

«2023-2024 ուստարում 1-ին դասարան է հաճախելու շուրջ 39 հազար 500 սովորող: Հունիսի 12-ից հայտագրումը բաց կլինի բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն որոշակի առավելություններ, հունիսի 27-ից հայտագրումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով հայերենով ուսուցում իրականացնող դպրոցների, իսկ հուլիսի 4-ից՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների համար»,- ասել է Արաքսյա Սվաջյանը: