Ճապոնական կրիպտոարժութային բորսայից գողացել են $400 միլիոն

Ճապոնական կրիպտոարժութային բորսայից գողացել են $400 միլիոն
Ճապոնիայի խոշորագույն կրիպտոարժութային բորսաներից մեկն համարվող **Coincheck**-ից գողացել են $400 միլիոնի հասնող NEM թվային արժույթ: Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը: Ըստ հաղորդման Coincheck բորսայի ղեկավարությունը հունվարի 26-ի երեկոյան, սակարկությունների ավարտից հետո, հայտարարություն է տարածել, որ բորսայի սակարկությունների հարթակից անօրինական եղանակով $400 միլիոնի հասնող կրիպտոարժույթ է հանվել:



Բացի այդ, նույն հայտարարության մեջ նշվում է, որ այդ օրը ոչ մի գործարք չի իրականացվել բիթկոին կրիպտոարժույթով: Բորսայի ղեկավարությունը հայտարարել է, թե կոնկրետ որ ժամին են հանվել դրամական միջոցները եւ հետեւում են, թե ինչպես են դրանք բախշվելու, որպեսզի կարողանան վերականգնել կորուստները: Ավելի վաղ հաքերները կարողացել էին կոտրել NiceHash կրիպտոարժութային բորսան եւ գողանալ $60 միլիոն: