ՀԱԿ-ը կներկայացնի «Տասնամյակ» կոչվող կարճամետրաժ ֆիլմ

ՀԱԿ-ը կներկայացնի «Տասնամյակ» կոչվող կարճամետրաժ ֆիլմ
Հայ Ազգային Կոնգրեսը և Կանանց Համահայկական միությունը վերսկսում են սեմինարների շարքը, որոնք նվիրված կլինեն Ղարաբաղյան Շարժման 30-ամյակին: Առաջին սեմինարի ընթացքում,որը տեղի կունենա փետրվարի 2-ին՝ ժամը 18:00-ին,Արամ Մանուկյանը կներկայացնի Ղարաբաղյան շարժման վերաբերյալ արխիվային նյութեր,ֆոտոներ,փաստաթղթեր: Ինչպես նաև կցուցադրվի Արամ Մանուկյանի հեղինակած Ղարաբաղյան շարժմանը նվիրված «Տասնամյակ» կարճամետրաժ ֆիլմը,որը որևէ հեռուստատեսությամբ չի ցուցադրվել:



Մեզ հայտնի դարձավ, որ միջոցառմանը հրավիրված են բազմաթիվ հյուրեր, Ղարաբաղյան շարժման անդամներ, որոնք կպատմեն շարժման մասին։



Նշենք, որ «Կանանց համահայկական միությունը» ղեկավարում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տիկինը՝ Լյուդիմիլա Տեր-Պետրոսյանը։ Նրա նախաձեռնությամբ դեռ անցած տարվանից տեղի են ունեցել սեմինարներ՝ տարբեր թեմաներով։