Շնորհակալություն եմ հայտնել ռուսական կողմին. Տիգրան Ավինյան

Շնորհակալություն եմ հայտնել ռուսական կողմին. Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը շնորհակալություն եմ հայտնել ռուսական կողմին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման գործում ունեցած առանցքային դերակատարության համար:

Գերիների փոխանակման գործընթացին, անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին ու զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին վերաբերող հարցերը Հայաստանի կառավարության օրակարգում առաջնային տեղ են գրավում և ամեն ինչ արվում է գործընթացը հնարավորինս արագացնելու համար:

Գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը»: