Քննարկվում է ՕՊԵԿ+ համաձայնագրի ընդլայնման հարցը

Քննարկվում է ՕՊԵԿ+ համաձայնագրի ընդլայնման հարցը
Քուվեյթի Նավթային նախագահ Բահիտ ար-Ռաշիդը հայտարարել է, որ ՕՊԵԿ-ում ներկայումս քննարկումներ են ընթանում Աֆրիկայի եւ Ասիայի մի շարք երկրների` ՕՊԵԿ+ համաձայնագրում ներառելու հարցը: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: «Ընթանում են բանակցություններ Աֆրիկայի եւ Ասիայի մի շարք պետությունների հետ: Ես հիմա չէի ցանկանա կոնկրետ երկրների անուններ տալ, սակայն հույս ունեմ, որ այս տարում նրանք կմիանան այն ջանքերին, որոնք մենք իրականացնում ենք հանուն նավթային համաշխարհային շուկայի կայունացման», — ասել է նախարար ար-Ռաշիդը: